Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25 Նոյեմբերի 2026, 13:11
Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր, ինչպես նաև ստեղծվել են հնարավորություններ՝ երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նաև նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։