Փաշինյանը կալանավորում է Ալիևի ծրագրին խոչընդոտողներին. Լևոն Քոչարյան
25 Նոյեմբերի 2026, 11:31
Մենք առաջին օրից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումներն ունեն բացառապես քաղաքական բնույթ, այստեղ չկա ոչ մի հանցակազմ, ոչ մի հանցագործություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նածագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր է՝ գտնվում է կալանքի տակ։
«Պատճառը Հայաստանի նոր Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակն է։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրի իրականացմանը։ Սա է ճշմարտությունը, սա է իրականությունը»,- ասել է Լևոն Քոչարյանը։