Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին. Պեսկով
25 Նոյեմբերի 2026, 15:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցը համաձայնեցված է, և Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով այցի ժամկետներն ու այլ մանրամասներ։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն ավելի վաղ համաձայնեցվել էր։ Մանրամասների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասել է նա։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է դեկտեմբերին երեք անգամ՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին, այցելել Ռուսաստան։