TRIPP նախագծի մեկնարկը կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության հետագա կորստի․ Ալեքսանդր Սեմչենկո

25 Նոյեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին։Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը «Թրամփի ուղու» գործարկմանը կտրուկ չի արձագանքի։

«Սա հերթական քայլն է Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի ճանապարհին։ Փաշինյանն, ըստ էության, երկիրը վստահորեն տանում է այդ ճանապարհով՝ երկար ժամանակ և, ցավոք, հաջողությամբ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա վստահ եմ, որ առաջիկայում Մոսկվան տեղի ունեցողին կտրուկ որևէ կերպ չի արձագանքի։ Դա ուղղակիորեն չի շոշափում Ռուսաստանի շահերը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է ավելի շատ մտահոգվի Հայաստանի շահերով, քան ինքը՝ Հայաստանը»,- ասել է Սեմչենկոն։

Հիմա եթերում