Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ. Լավրով
25 Նոյեմբերի 2026, 18:10
Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ»,- նշել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նաև դրական է արձագանքել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի վերջին հայտարարությանը, որում վերջինս նշել էր, թե Ռուսաստանի հետ շփումներից վախենալու կարիք չկա։ ՌԴ ԱԳ նախարարի համոզմամբ՝ սա իրատեսական (պրագմատիկ) մոտեցում է, որը բխում է ինչպես վրաց ժողովրդի շահերից, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տրամաբանությունից։