TRIPP նախագծի մեկնարկն առայժմ հիմնականում մեդիա բնույթ է կրում. Պյոտր Կոլչին
25 Նոյեմբերի 2026, 22:30
Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Փորձագետի խոսքով՝ առայժմ տեղի է ունենում զուտ խորհրդանշական մեկնարկ, որն, այնուամենայնիվ, որոշակի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա։
«Իհարկե, նախագծի առաջին փուլի մեկնարկի մասին հայտարարությունն առաջին հերթին լրատվական բնույթի քայլ է, որն իրենց շահերից ելնելով օգտագործում են ինչպես Թրամփի վարչակազմը, այնպես էլ Փաշինյանի կառավարությունը։ Բոլորն էլ բացահայտ ասում են, որ շինարարությունը դեռ առջևում է։ Իսկ այժմ տեղի է ունենում խորհրդանշական մեկնարկ, որն, այնուամենայնիվ, որոշակի աշխարհաքաղաքական հետևանքներ ունի, ընդ որում՝ առաջին հերթին ոչ այնքան դրական։
Իրանի արձագանքը ցույց տվեց, որ Թեհրանը ծայրահեղ զգուշավորությամբ է վերաբերվում իր հյուսիսային սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնմանը, հատկապես՝ շահերի շարունակվող բախման պայմաններում։
Հայաստանի համար որևէ առավելության մասին նույնպես դժվար է խոսել, քանի որ Արևմուտքի հետ մերձեցումը կրկին օրակարգ է բերում Եվրասիական համագործակցության համակարգում Երևանի ապագայի հարցը»,- ասել է Կոլչինը։