Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան․ կլոր սեղան քննարկում կլինի
26 Նոյեմբերի 2026, 10:45
Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղան, որին կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, փոխվստահության ամրապնդման ուղիները, ինչպես նաև տնտեսական համագործակցության, առևտրի և տրանսպորտային կապերի զարգացման հարցերը։
Քննարկումների օրակարգում ներառված են նաև հումանիտար խնդիրները, կրթական ոլորտում համագործակցությունը, երիտասարդների հետ աշխատանքը և երկու երկրների հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի ձևավորումը։