Թավջութակահար Աստրիգ Սիրանոսյանը «Cello Biënnale Amsterdam»-ի շրջանակում ներկայացրել է «Ղափամա» երգը

26 Նոյեմբերի 2026, 13:30

Մշակույթ

 
Ֆրանսահայ վիրտուոզ թավջութակահար Աստրիգ Սիրանոսյանն իր համերգային ծրագրում ներառել է «Ղափամա» հայտնի ժողովրդական երգը՝ նվիրված համանուն ազգային ուտեստին։
 
Ստեղծագործությունը հնչել է Նիդեռլանդներում անցկացվող «Cello Biënnale Amsterdam» հեղինակավոր միջազգային փառատոնի շրջանակում, որը համարվում է թավջութակի արվեստի աշխարհի խոշորագույն միջոցառումը։
 
Աստրիգ Սիրանոսյանը երգի աշխույժ մեղեդին ներկայացրել է յուրօրինակ կատարմամբ՝ միաժամանակ թավջութակ նվագելով և երգելով։