Վլադիմիր Պուտինը Արտյոմ Օվելյանին շնորհել է ՌԴ վաստակավոր մեքենաշինարարի պատվավոր կոչում

26 Նոյեմբերի 2026, 11:00

Հայեր

 
Տվերի մեքենաշինական գործարանի գլխավոր տնօրեն Արտյոմ Օվելյանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մեքենաշինարար» պատվավոր կոչմանը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
Պետական բարձր պարգևը ձեռնարկության ղեկավարին շնորհվել է մեքենաշինության ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։