ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները՝ ժամը 14:00-ի դրությամբ

29 Նոյեմբերի 2026, 15:30

Քաղաքականություն

ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում, որտեղ ընտրատեղամասեր է այցելել ընտրողների 68.49 տոկոսը։ Նույն մարզի Արևուտ համայնքում մասնակցությունը կազմել է 40.49 տոկոս, Ապարանում՝ 36.82 տոկոս, իսկ Աշտարակում՝ 20.51 տոկոս։

Բարձր ակտիվություն է արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում՝ 44.27 տոկոս, Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ 42.50 տոկոս և Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ 40.51 տոկոս։ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 37.99 տոկոսը, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ 35.45 տոկոսը, Լոռու մարզի Սպիտակ համայնքում՝ 32.95 տոկոսը, իսկ Շիրակի մարզի Աշոցք համայնքում՝ 28.37 տոկոսը։ Ժամը 14:00-ի դրությամբ ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ 15.43 տոկոս։

Հիմա եթերում