Ադրբեջանական զինուժը թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը Արցախում

04 Սեպտեմբերի 2023, 12:02

Քաղաքականություն

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայկական կողմում տուժածներ չկան։

Հիմա եթերում