Բաքուն համաձայնել է Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ
12 Սեպտեմբերի 2023, 11:22
Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և «Ակնա-Ստեփանակերտ» ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
«Ադրբեջանը համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ Ցավոք, այս պայմանավարվածության իրականացմանը խոչընդոտում է Հայաստանի ստեղծած ռեժիմը։
Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է «Ակնա-Ստեփանակեր» ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետում՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: