«Փաստեր չկան, որ Հայաստանում 3000 վագներական կա». Զախարովա
13 Սեպտեմբերի 2023, 11:30
Ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ «News.ru» լրատվականի թղթակիցը հարց է ուղղել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային՝ նշելով, որ կառավարամերձ հայկական տելեգրամ ալիքները գրում են, թե Հայաստանում 3000 վագներական կա, որոնք տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և իշխանազրկեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Որտե՞ղ են նկարները, որտե՞ղ են փաստերը․ այդ ամենը առասպելների շարքից է։ Պետք է լինեն թվեր, փաստեր, գոնե ինչ-որ բան։ 3000-ը 3 չէ, դա փոքր խումբ չի, որ կարող են կորչել․ ավելացնելու բան չունեմ»,- հայտարարել է Զախարովան։