Ադրբեջանը պարտավոր է միջազգայնորեն ընդունված երաշխիքներ տրամադրել արցախցիներին․ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա
14 Սեպտեմբերի 2023, 20:50
Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերն արժանապատիվ և տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Նա հիշեցրել է Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին։
«Խաղաղության պայմանագրին հասնելը հեշտ չի լինի: Դրա կարևոր տարրերից է լինելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը։ Ադրբեջանը պարտավոր է միջազգայնորեն ընդունված երաշխիքներ տրամադրել, որ ԼՂ բնակչությունը անվտանգ կապրի իրենց տներում»,- ընդգծել է Քիմը: