Լուսինե Պապոյանի՝ «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում մրցանակ է ստացել

16 Սեպտեմբերի 2023, 11:25

Մշակույթ

Ռեժիսոր Լուսինե Պապոյանի՝ «Երկու անհայտով հավասարում» ֆիլմը Baiqonyr Film Festival կինոփառատոնում ստացել է «լավագույն սցենար» մրցանակը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Լուսինե Պապոյանն է, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, դերասաններն են Սերգեյ Փիլոյանը, Գուրգեն Զաքարյանը, պրոդյուսերը՝ Արամ Խաչատրյանը: