Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակ են
19 Սեպտեմբերի 2023, 16:45
Կառավարության շենքի դիմաց ինքնաբուխ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան և Հանրապետության հրապարակից դեպի Նալբանդյան փողոց տանող ճանապարհը: Այս պահին բոլոր ուղղություններից հնարավոր չէ մուտք գործել հրապարակ:
Նրանք դիմում են իրենց համաքաղաքացիներին` միանալ իրենց և թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնի Ադրբեջանին: