Իշխանությունը կրակեց ժողովրդի վրա․ Հանրապետության հրապարակում կիրառվել են լուսաձայնային նռնակներ

19 Սեպտեմբերի 2023, 21:10

Քաղաքականություն

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակում լուսաձայնային նռնակներ է կիրառում։

Ըստ ականատեսների, առնվազն 5 անգամ լսվել է կիրառված միջոցի ձայնը։

Տեղեկություն կա խաղաղ ցուցարարների  վիրավորվելու մասին։ Ոստիկանությունը կառավարության շենքի մոտից սկսել է մարդկանց բերման ենթարկել, տարածքում նաև շտապ օգնության մեքենաներ կան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծման պահանջով Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի առաջ քաղաքացիների բողոքը շարունակվում է։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։