Իրանը հայկական ու ադրբեջանական կողմերին երկխոսելու առաջարկ է արել

19 Սեպտեմբերի 2023, 23:05

Քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրները, ներառյալ՝ բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում կարևոր  է տարածաշրջանային երկրների դերը։ Իրանը պատրաստ է այդ կապակցությամբ 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնել»,- ասել է Քանանին։

Հիմա եթերում