Ընդդիմությունը ստեղծում է Ազգային կոմիտե՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով

20 Սեպտեմբերի 2023, 20:37

Քաղաքականություն

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը այսօր հանրահավաքին հայտարարել է, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպել են, քննարկել ստեղծված իրավիճակի ճանապարհային քարտեզը։ 

Սաղաթելյանը հայտնել է, որ ժողովրդական պայքարը գլխավորելու համար որոշել են ստեղծել մարմին, որը կկոչվի Ազգային կոմիտե և հենց կոմիտեն էլ պատասխանատվություն կկրի ամեն ինչի համար։ 

«Մշակել ենք գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը «չարիքի կառավարության հեռացումն է, ինչպես նաև ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթաց կնախաձեռնենք։ Ծրագիրը, պատկերցումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը կարճ ժամանակ հետո ներկայացնելու է քայլերի ու գործողությունների ծրագիր», — հայտարարել է նա։