Արմավիրրում բնակվող 21 արցախցի երեխաների Չեխիայի կողմից բաժանվել են սմարթֆոններ

15 Մայիսի 2023, 21:30

Հայեր

Արցախցի 21 երեխաների բաժանվել են սմարթֆոններ։ Այս մասին հայտնել է Արմավիրի մարզպետի աշխատակազմը։

«Դեռևս 2021 թվականից Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի միջև ձևավորված գործընկերային համագործակցության արդյունքում ՝ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ այսօր արցախցի 21 երեխաների բաժանվեց հեռախոսներ:

Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը ողջունեց երեխաներին և նրանց ծնողներին, որից հետո ներկայացրեց նվիրատվության նպատակը:

Ս. Թովմասյանը նշեց, որ այսօր խրախուսվելու են նաև արմավիրցի երկու երեխա, որոնք թեև սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, բայց կրթության մեջ բացառիկ առաջադիմություն են ցուցաբերում՝ անտեսելով բոլոր դժվարությունները:

Առաջիկայում նախատեսվում է Իվո Վոնդրակի այցն Արմավիրի մարզ, որի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում երեխաների և նրանց ծնողների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։