Սևանա լճի մակարդակը 15 սմ-ով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

15 Մայիսի 2023, 22:18

Հայեր

Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.43 մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15սմ-ով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացվել է ջրառ և լճից բացթողնված ջրի չափաքանակը մայիսի 14-ին կազմել է 0.814մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.270մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 14-ը ներառյալ՝ 42.563մլն. մ³»,- ասված է հաղորդագրության մեջ: