Մոնրեալի մեջ տեղի է ունեցել Կանադայի Հայոց թեմի Ազգային պատգամավորական 66/23-րդ ժողովը
Մայիսի 12-13-ը Մոնրեալում տեղի է ունեցել Կանադայի Հայոց Թեմի Ազգային պատգամավորական 66/23-րդ ժողովը:
Ժողովին մասնակցում էին թեմի բոլոր եկեղեցիների Ազգային Երեսփոխաններն ու Հոգաբարձության ներկայացուցիչներ։ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կողմից ժողովին հղած օրհնագիրը:
Առաջիկա տարվա գործունեության համար ժողովը որդեգրեց հետեւյալ առաջնահերթությունները.
-Նկատի ունենալով կանադահայ մատղաշ սերունդի հոգեւոր կարիքները՝ կենտրոնանալ քրիստոնեական դաստիարակության ծրագիրների վրա, հատկապես կիրակնօրյա դպրոցներին տրամադրելով նոր դասագրքեր։
-Կազմակերպել մանկապատանեկան Աստուածաշնչական ճամբարներ եւ քաջալերել երիտասարդ ընտանիքներին, որ մասնակցեն նման ծրագրերին եւ իրենց օջախներում ներկայություն դառձնեն հայ-քրիստոնեական արժեքները։
-Սարկաւագների եւ դպիրների համար կազմակերպել հատուկ ծրագրեր, նրանց պատրաստելու հայ եկեղեցու առաքելության և ծառոայության համար։
— «Սփյուռքի Տարի» հռչակման Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի սրբատառ Բ. կոնդակին ընդառաջ՝ նշանակել ազգային մասնագետներից բաղկացած հանձնախումբ, որոնք այսօրվան մարտահրավերներին ընդառաջ աշխատանք պետք է տանեն, որոնելու նոր ձևեր:
Ժողովը , հատուկ շեշտադրել է Կաթողիկոսություն-Թեմ գործակցությունը եւ վերահաստատել է իր ուխտն ու հանձնառությունը՝ դարավոր Սուրբ Աթոռին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը։
Ժողովը հատուկ ձևաչափով անդրադարձել է Արցախի այսօրվան վիճակին, տիրող ճգնաժամին եւ վերահաստատել է իր զորակցությունը Արցախի ժողովրդի գոյատեւման, Արցախի անվտանգության ու անկախության վերաբերյալ։