Գերի Փիթերսը Սենատի անդամներին հորդորել է կանգնել հայ ժողովրդի կողքին
23 Սեպտեմբերի 2023, 23:10
ԱՄՆ սենատոր Գաի Փեթերսը Սենատում խոսել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Ալիևի ռեժիմը հումանիտար աղետ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում.
Սենատի հարթակում ես քաջալերեցի իմ գործընկերներին և վարչակազմին միանալ ինձ՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին»,-X-ի միկրոբլոգում գրել է նա: