ԱՄՆ-ին չի հուզում ո՛չ Հայաստանի, ո՛չ հայերի ճակատագիրը․ նրա նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է․ Կոլոկոլցևը՝ Փաշինյանին

25 Սեպտեմբերի 2023, 21:15

Քաղաքականություն

Արևմուտքը և ԱՄՆ ցանկանում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից օգտվելով՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ԱՄՆ-ին չի հուզում ո՛չ Հայաստանը, ո՛չ հայերը, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից օգտվելով՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, խաթարել ռուս-հայկական կապերը։

ԱՄՆ-ն և ԵՄ հետևողականորեն առաջարկում են առանցքային ոլորտներում, այդ թվում՝ հատուկ ծառայություններում, իրավապահ ու դատական համակարգում, պաշտպանության բնագավառում բարեփոխումների իրենց «բաղադրատոմսերը»։ Այս իրադրությունը խաթարում է մեր դաշնակցային հարաբերությունները։ Ամերիկացիները միշտ էլ իրենց շահերն են հետապնդում, նրանց չի հետաքրքրում ո՛չ Հայաստանը, ո՛չ հայերը»,- ասել է Կոլոկոլցևը։