Արցախում մարտական գործողությունների ընթացքում 1 օրում 199 ադրբեջանցի է մահացել

26 Սեպտեմբերի 2023, 14:04

Քաղաքականություն

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել են Արցախում ռազմական գործողությունների ընթացքում մեկ օրում 199 զոհի մասին: Հաղորդվում է, որ ոչնչացված ադրբեջանցի ահաբեկիչների թիվը շարունակում է աճել։

Այսպես, ընդդիմադիր meydan.tv պարբերականը հրապարակել է զոհվածների անունների ցանկը։

«Ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել։ ՊՆ-ն դեռ չի հայտարարել զոհված զինվորների թիվը։

Սոցիալական ցանցերում հրապարակված զոհերի թիվը, որը հաստատվել է հարազատների, գյուղական գործադիր մարմինների և meydan. tv-ի կողմից, կազմում է 199 մարդ։

Այդ ցուցակում չեն ներառվել այն ոստիկանների անունները, որոնք այս մի քանի օրվա ընթացքում պայթել են Արցախում ականի վրա և զոհվել ավտովթարից», — նշում է պարբերականը։