Մոսկվայի հայկական թատրոնը ներկայացման ողջ հասույթով կօգնի Արցախից տեղահանվածներին

Մոսկվայի հայկական թատրոնը հոկտեմբերի 6-ին բացում է նոր թատերաշրջանը։ Ծրագրում ընդգրկված է «Փնտրում եմ իմ սիրելիին» ներկայացումը: Այս մասին ասվում է թատրոնի ինստագրամյան էջում։

Ներկայացման ողջ հասույթը կուղղվի արցախցի տեղահանվածներին օգնելու հիմնադրամին։