Ռուսաստանյան «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը հումանիտար բեռ կուղարկի Հայաստան
29 Սեպտեմբերի 2023, 23:30
Ռուսաստանյան «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը մարդասիրական բեռ կուղարկի Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար: Այս մասին Sputnik Արմենիային ասել է կազմակերպության տնօրեն Նատալյա Ավիլովան։
Առաջիկա օրերին բեռը կտեղափոխվի Գյումրու օդանավակայան, այնտեղից էլ՝ Գորիս։
Օգնությունը կներառի դեղորայք, մանկական սնունդ, քնապարկեր և այլ անհրաժեշտ ապրանքներ:
Հիմնադրամը նախորդ շաբաթ Արցախի տուժածներին օգնության օպերատիվ շտաբ է բացել։