Արմեն Աղայանը՝ Ռուսաստանի չեմպիոն

29 Սեպտեմբերի 2023, 16:41

Սպորտ

Արմեն Աղայանը նվաճել է Կեմերովոյում անցկացվող ձյուդոյի Ռուսաստանի առաջնության չեմպիոնի կոչումը՝ 73 կգ քաշային կարգում։

Եզրափակչում Արմեն Աղայանը հաղթել է Աբուբաքար Իսաեւին, հաղորդում է tass.ru-ն։

Պյատիգորսկը ներկայացնող հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Կարեն Գալստյանն ու Ռավշան Նասրիդինովը։