Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ՝ Հարավային Սախալինի սիմֆոնիկ նվագախումբը բացել է համերգաշրջանը

05 Հոկտեմբերի 2023, 09:27

Մշակույթ

Հարավային Սախալինի սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ, հանդիսավոր կերպով բացել է հոբելյանական համերգաշրջանը:

tia-ostrova.ru.-ի փոխանցմամբ՝ միջոցառման հյուրն էր անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը:

Եզակի ստեղծագործական խմբի համերգը կայացել է Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի միջոցառումների շրջանակում։

Սախալինում առաջին անգամ հնչել է Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար։ Այն կատարել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։