Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց

09 Հոկտեմբերի 2023, 08:37

Քաղաքականություն

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իսրայելի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:

Դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ նաև խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան:

«Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե:

Թեժ գիծ՝ 050 6670345 (ուղիղ հեռախոսակապ, WhatsApp, Viber չօգտագործե՛լ)»,- նշել է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։

Հիմա եթերում