Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա՝ Աբրահամ Ռուսոն հայերեն երգ կներկայացնի

10 Հոկտեմբերի 2023, 00:05

Հայեր | Մշակույթ

Հայկական արմատներ ունեցող հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն շուտով հայերեն երգ կներկայացնի: Նա ինստագրամյան իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել:

Ռուսոյի հայալեզու կատարումը կոչվում է «Մայրիկ ջան»: Այն Ավետիք Իսահակյանի «Մայրիկիս» բանաստեղծության հիման վրա է: Երգչի հայ երկրպագուները ուրախությամբ են ընդունել նրա՝ հայերեն երգելու գաղափարը, իսկ օտարերկրացիները ընդգծել, որ երգը գեղեցիկ է հնչում նրա կատարմամբ:

Հիմա եթերում