Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Այրին». AUDIOBOOK

11 Հոկտեմբերի 2023, 22:30

AlphaNews-ի նոր ու բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Գրիգոր Զոհրապի «Այրին» նորավեպը: Սա պատմություն է մի կնոջ մասին, ում ամուսինը՝ Մարտիրոսը, թողել էր ընտանիքն ու մեկնել Պոլիս՝ աշխատանքի: Կինն ամեն օր գնում է այնտեղ, որտեղից ճանապարհել էր ամուսնուն ու անհույս սպասում նրա վերադարձին: Սովորաբար, «այրի» անվանում են այն կնոջը, ում ամուսինը մահացած է: Վեպում Մարտիրոսը չի մահանում, բայց լքում է ընտանիքը:

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։ Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, AlphaNews-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։
«Այրին» 8-րդ դասարանի ծրագրում է: Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար: