Ակնկալում ենք, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում. Պեսկով

19 Մայիսի 2023, 14:32

Քաղաքականություն

Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, որտեղ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքն է փոխանցում «Ռիա Նովոստին»:

«Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում տեղի կունենան և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, և մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Հիմա եթերում