Թուրքական կազմակերպությունների հետ աշխատող ընկերությունները թշնամուն ինֆորմացիոն բազա են տալիս. Միքայել Հայրապետյան

19 Հոկտեմբերի 2023, 23:10

Քաղաքականություն

Ընկերությունները, որոնք աշխատում են թուրքական կազմակերպությունների հետ, իրենց փաստաթղթերը ուղարկելով թուրքերին, բացահայտում են նաև հաճախորդների տվյալները՝ թշնամուն տալով մեծ ինֆորմացիոն բազա:

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Արմենիան Բիզնես Քորներ»-ի հիմնադիր Միքայել Հայրապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրների կարող են բախվել հայկական ընկերությունները՝ աշխատելով թուրքական կազմակերպությունների հետ աշխատող ընկերությունների հետ:

««American Global Group» ընկերությունը և «Global US» ընկերությունը երբևիցե թուրքերի հետ չեն աշխատել: Եվ խորհուրդ կտամ յուրաքանչյուր ընկերության հետ աշխատելիս՝ հարց տաք, թե նրանք աշխատե՞լ են թուրքերի հետ: Տնտեսական նկատառումներով՝ մարդիկ կարող են ասել՝ Դուք ապրում ենք ԱՄՆ-ում, ու մենք ում հետ կուզենք կաշխատենք, բայց բարոյական նկատառումով՝ իմ աշխարհայացքում դա չի տեղավորվում, քանի որ ես արցախահայ եմ ու հետ եմ գնալու իմ տուն: Բայց, իմ տուն գնալու ճանապարհին ես պետք է հայամետ մտածեմ ու կարողանամ թև ու թիկունք լինեմ իմ քույրերին և եղբայրներին:

Ընկերությունները, որոնք աշխատում են թուրքական կազմակերպությունների հետ, իրենց փաստաթղթերը ուղարկելով թուրքերին, բացահայտում են նաև իրենց հաճախորդների տվյալները և տալիս են թուրքերին մեծ ինֆորմացիոն բազա, որ կարողանան նամակներ ուղարկել, ազդել մարդու գիտակցության ու ենթագիտակցության վրա»,- ասաց Հայրապետյանը:

Նա իր խոսքում ընդգծում է, որ նման թուրքամետ հայերն են Արցախը հասցրել այս օրվան:

«Թշմամուն օգնելով ու թիկունք կանգնելով՝ նման թուրքամետ հայերը մեզ հասցրին այս օրվան: Նրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն: Ես ինչպե՞ս կարող եմ նրանց հետ աշխատել, երբ իմ տուն են մտել ու քանդում են այն, եկեղեցիս են պղծում ու գերեզմաններն ավիրում: Իմ հորդորն է՝ ինչ էլ անենք, ինչ էլ աշխատենք, լավ է քիչ ունենալ, բայց փոխարենը՝ թուրքերին չհարստացնենք»,- եզրափակեց Հայրապետյանը:

Հիմա եթերում