Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սերբիայի Առաջին լիգայի հաղթող
25 Հոկտեմբերի 2023, 00:57
Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը «Naftagas» թիմի կազմում դարձել են շախմատի Սերբիայի Առաջին լիգայի հաղթող: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով, Տեր-Սահակյանը 11 պարտիայում հավաքել է 7.5 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 4 կետով։
Հայ շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: