Փաշինյանը Պուտինին պետք է ապացուցի, որ եվրոպամետ չէ․ Տիգրան Քոչարյան

09 Հոկտեմբերի 2026, 22:50

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի իշխանություններին այժմ խիստ անհրաժեշտ է ջերմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ երկիրը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին պարտքն աճում է, եվրոպական ֆինանսավորումը բավարար չէ, իսկ պետական ապարատին, ուժային կառույցներին և նոր օլիգարխիայի պահելու համար միջոցներ են անհրաժեշտ։

«Դրա համար փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե հայ-ռուսական հարաբերությունները կարգավորվում են։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Երևանը նույնիսկ համաձայնել է, որ նոր ատոմակայանը ռուսները կառուցեն»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ձգձգվում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը, Տիգրան Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանն առաջադրել է ամբողջական «փաթեթ», և Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ապացուցի, որ այլևս եվրոպամետ չէ։

«Պուտինը սպասում է, որ Փաշինյանն ընդունի ռուսական կողմի բոլոր պայմանները։ Մինչև դա չլինի, որևէ պաշտոնական երկկողմ հանդիպում չի կայանա։ Առավելագույնը՝ կարող են լինել կարճատև, ոտքի վրա շփումներ»,- նշել է նա։

Հիմա եթերում