Ավտովթար Արարատում․ մահացել է փոխհամայնքապետի եղբայրը

09 Հոկտեմբերի 2026, 20:33

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում, Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհահատվածում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը։

Վթարի հետևանքով 46-ամյա վարորդը տեղում մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ Հարություն Քենդրջյանը։

Հիմա եթերում