Վանդալիզմի դեպք՝ Կոտայքի մարզում

20 Մայիսի 2023, 13:50

Մշակույթ

Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք  Արգել  համայնքի տարածքում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, անհայտ անձը կամ անձինք, դեռևս չպարզված հանգամանքներում  վնասել են 1986 թ․ կառուցված ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշահամալիրը։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ը  նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ  դիմելու, կատարվածը բացահայտելու համար:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դատապարտում  է  հուշարձանների հանդեպ նմանօրինակ դրսևորումները, կոչ անում քաղաքացիներին  հարգանքով  վերաբերել պատմամշակութային արժեքներին՝  ճանաչել, պահպանել,ժառանգել սերունդներին: