«Ազատություն Գայանեին»․ զոհված զինծառայողների ծնողները երթով շարժվում են դեպի կառավարություն
20 Մայիսի 2023, 15:41
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումից հետո, դատարանի բակում իրավիճակը լարվեց։
Արշակունյաց պողոտան փակելուց հետո որոշում կայացվեց երթով շարժվել դեպի կառավարության շենք։
«Ազատություն Գայանեին» վանկարկումներով՝ ծնողների երթը շարժվում է Արշակունյաց պողոտայով։