Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվեն երկրի առջև ծառացած մարտահրավերները

01 Նոյեմբերի 2023, 08:37

Հայեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:       

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։        

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: