Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

03 Նոյեմբերի 2023, 01:00

Սպորտ

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը՝ նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի մարզիկները չեն մասնակցելու։

Նրա խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։

Նշենք, որ Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը, Երևանում։ Մինչ այս առաջնությանը մասնակից երկրների հայտերը գերազանցել են 70-ը: Երևանյան մրցաշարին կմասնակցեն 500-ից ավել մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը: