Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում տեղի է ունեցել ուսանողական համագումար
21 Մայիսի 2023, 15:20
Հայ Եկեղեցեւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) 60 ամեակի «Ապագային Նայող Ու Ապագային Գացող Հայ Համալսարանականը» խորագրեալ ձեռնարկներու ծիրին մէջ, այսօր՝ Շաբաթ, 20 Մայիս 2023-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքին մէջ տեղի ունեցաւ ուսնողական համագումարներու շարքին երկրորդը՝ «Հայ Եկեղեցին ու Հայ Երիտասարդը» թեմայով, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։
«Համագումարին ներկայ էին աւելի քան 100 համալսարանական երիտասարդներ՝ ներկայացնելով լիբանանահայ երիտասարդական ու ուսանողական կազմակերպութիւններն ու միութիւնները։ Համագումարի բացման նիստին իր պատգամը ուղղեց եւ երիտասարդներուն հետ երկխօսութիւն ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։
Հայրապետին պատգամին եւ համագումարին մանրամասնութիւններուն յառաջիկային շուտով պիտի անդրադառնանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։