Արցախում նկարահանված ֆիլմը կցուցադրվի Պրահայում
05 Նոյեմբերի 2023, 10:00
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 10-ին կկայանա ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը։ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆրանսահայ կինոռեժիսորի ֆիլմը կներկայացվի Պրահայի ֆրանսիական ինստիտուտի դահլիճում։
Ֆիլմի հերոսը՝ Ալենը միջազգային աուդիտոր է, ժամանում է Կովկասի փոքրիկ հանրապետություն՝ նոր օդանավակայանում աշխատելու: Լեռնային Ղարաբաղի բնակիչների և մի հանելուկային երեխայի հետ շփվելով՝ Ալենը հայտնվում է լիովին նոր աշխարհում և վտանգի տակ դնում ամեն ինչ:
Ֆիլմի պրոդյուսեր` Ժյուլի Պարատյան։ Սցենարի հեղինակներ՝ Նորա Մարտիրոսյան, Էմանյուել Պագանո, Օլիվյե Տոռես, Գիյոմ Անդրե։ Օպերատոր՝ Սիմոն Ռոկա։ Դերերում՝ Գրեգոար Կոլեն, Հայկ Բախրյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան։