Նովոռոսիյսկում ՌԴ ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառմանը ելույթ են ունեցել հայկական պարային համույթներ

05 Նոյեմբերի 2023, 18:15

Մշակույթ

Նովոռոսիյսկի թիվ 34 միջնակարգ դպրոցում տոնական միջոցառումը նվիրված էր նոյեմբերի 4-ին նշվող Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրվան: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Համերգը վարել է հայոց լեզվի ուսուցիչ Արայիկ Այվազյանը:

Դպրոցի տնօրինության, աշակերտների, ծնողների և համայնքի հետ համատեղ անցկացվել է ճանաչողական միջոցառում, որի ընթացքում հյուրերին ծանոթացրին Հայաստանի, հայ ժողովրդի մշակույթին և պատմությանը, հայազգի նշանավոր անհատներին:

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Ախթամար» և «Ուրարտու» պարային համույթները, մենակատարներ՝ Ա. Մարգարյանը և Ա. Կարյանը: