Հրանտ-Լեոն Ռանոսը հնարավոր է կարիերան շարունակի Բունդեսլիգայի ակումբում

21 Մայիսի 2023, 18:29

Սպորտ

Ըստ BMG Edits-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հնարավոր է կարիերան շարունակի Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։

Նշվում է, որ Ռանոսն արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբի համար և նոր թիմին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Հայ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ։ Նա գերմանական գրանդի երկրորդ թիմի կազմում Ռեգիոնալլիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 20 գոլի հեղինակ, գրում է ArmSport.am-ը։

Ըստ Neue Presse Hannover-ի՝ Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Հանովերը»։

Ռանոսի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 325 հազար եվրո։