Ամփոփվել են աթլետիկայի հանրապետական առաջնության արդյունքները

21 Մայիսի 2023, 17:46

Սպորտ

Մայիսի 19-ին Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում ամփոփվել է Սպարտակիադայի ծրագրով նախատեսված աթլետիկայի Արցախի Հանրապետության առաջնության արդյունքները: «Առաջնությունն անհատական է և անցկացվել է վազք, հեռացատկ, փոխանցումավազք մրցաձևերում:

Յուրաքանչյուր մասնակից կարող էր մասնակցել 2 մրցաձևում և փոխանցումավազքում»,- այս մասին «Artsakhtert»-ի հետ զրույցում ասաց գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանը:

Նրա փոխանցմամբ՝ առաջնությանը մասնակցել են Ստեփանակերտի, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի  շրջանների հավաքականները՝ 48 ատլետի մասնակցությամբ:

«Մրցումների նպատակն  Արցախում մարզաձևը զարգացնելն է, ինչպես նաև մարզիկների ֆիզիկական պատրաստվածության բարձրացումը, ուժեղագույններին ի հայտ բերելը՝ Արցախի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմը համալրելու համար»,-մեզ հետ զրույցում նշեց Կարեն Մելքումյանը:

Առաջնության 48 մասնակցից մրցանակային տեղեր են զբաղեցրել 33 մարզիկ անհատական հաշվարկով, ինչպես 12-ական տղա և աղջիկ՝ 4 անգամ 100 մետր փոխանցումավազքում: Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով և դրամական պարգևով: