Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով. АТР-250

08 Նոյեմբերի 2023, 17:00

Սպորտ

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստը 1 ժամ եւ 28 րոպեում 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել աշխարհի 90-րդ ռակետ, ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Մատե Վալկուսի (Հունգարիա, 232) եւ Ալեքսանդր Շեւչենկոյի (Ռուսաստան, 63) դիմակայության հաղթողը։

Մեցի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 562 հազար եվրո է։