Արտավազդ Փելեշյան. աշխարհահռչակ կինոռեժիսորը
18 Նոյեմբերի 2023, 22:35
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Արտավազդ Փելեշյանը աշխարհահռչակ կինոռեժիսոր է, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր:
Ապագա կինոգործիչը ծնվել է Գյումրիում 1938 թ.-ին: Սովորել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Դեռ ուսանող ժամանակ Արտավազդը մրցանակների է արժանացել այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են «Մարդկանց երկիրը» (1966թ.) և «Սկիզբը» (1967թ.):
Փելեշյանը դարձել է «Տարվա եղանակները» ֆիլմի հեղինակը, որը նրա ամենահայտնի գործերից մեկն է։ Ռեժիսորն աչքի է ընկնում գործի նկատմամբ նորարարական մոտեցմամբ։
Արտավազդ Փելեշյանը նաև «Հեռահար մոնտաժի» տեսության հեղինակն է, որի առանձնահատկությունն այն է, որ Փելեշյանը չի սոսնձել կադրերը:
Արտավազդը ստեղծագործել է «Բելառուսֆիլմ», «Հայֆիլմ», «Մոսֆիլմ» ստուդիաներում, Մ. Գորկու անվան կինոստուդիայում, ինչպես նաև ֆրանսիական Fondation Cartie-ում և գերմանական ZTKM-ում:
Փելեշյանի մասին գրքեր են հրատարակվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և Ճապոնիայում:
Փելեշյանը նաև ԽՍՀՄ և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Լիոնի Լյումիեր եղբայրների թանգարանում նրա պատվին պատվո տախտակ է բացվել։