Կվերականգնվի «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմի պատմական տունը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ կվերականգնվի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական ֆիլմի պատմական տունը։ Այս մասին հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Շենքը, որը գյումրեցիներն անվանում են «վառեմ-մարեմ», կվերականգնվի բարեգործական հիմունքներով և կնվիրաբերվի Գյումրի քաղաքին»,- գրել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հիմնադրամից հայտնել են նաև, որ այժմ քննարկում են վթարային շենքի վերակառուցումը: