Yerevan Calling տրիոն ելույթ է ունեցել Վլադիվոստոկում անցկացվող հոբելյանական 20-րդ միջազգային ջազ փառատոնին
21 Նոյեմբերի 2023, 23:25
«Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում Վլադիվոստոկում անցկացվել է հոբելյանական 20-րդ միջազգային ջազ փառատոնը։
Պրիմորսկի ֆիլհարմոնիայի բեմում հնչել են մի քանի սոլո ստեղծագործություններ՝ հայկական Yerevan Calling տրիոյի ղեկավար Արտյոմ Մանուկյանի, Կարեն Մամիկոնյանի (ստեղնաշարային գործիքներ) և թմբկահար Արման Մնացականյանի կատարմամբ։